Լուրեր

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը: Տեղեկությունը հաղորդում է վարչապետի աշխատակազմը։

«Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի, և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:

Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝
Միջոցառումներ