Ուսուցման ձևը ՝ առկա (ստացիոնար)
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Տնօրեն ՝ Վաղինակ Գալուստյան

Հիմնադրվել է 1971թ․ որպես թիվ 10 գիշերոթիկ սպորտ-դպրոց, 1989թ․-ին վերակազմավորվել է Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի, իսկ 2005-ին՝ Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի։
Քոլեջը հիմնական ընդհանուր, միջնակարգ / լրիվ/ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականցնող և միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Քոլեջն ունի մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և վարչատնտեսական այլ կառույցներ:

Քոլեջում դասավանդվում են հետևյալ մարզաձևերը․

  • - Հունա-հռոմեական ըմբշամարտ
  • - Ազատ ըմբշամարտ
  • - Բռնցքամարտ
  • - Ձյուդո
  • - Ծանրամարտ
  • - Ֆուտբոլ
  • - Աթլետիկա
  • - Ակրոբատիկա
  • - Հեծանվային սպորտ
  • - Սպորտային և գեղարվեստական մարմնմարզություն
  • - Սեղանի թենիս

© 2022 Arax Publishing House. All rights reserved
arax@eduacation.am