ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով ներկայիս թվայնացող աշխարհում բոլոր տարիքային խմբերի անձանց համակարգչային գրագիտության անհրաժեշտությունը՝ AITC/EIF կենտրոնն արդեն 10 տարի է, ինչ իրականացնում է 50+ տարեկան անձանց համակարգչային գրագիտության զարգացմանն ուղղված սոցիալական ծրագիրը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ այն մեծահասակներին, որոնք ցանկանում են գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն և գրագետ օգտվել համակարգչից ու համացանցից, ինչպես նաև գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։
Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 10-ն է, գրանցվել կարելի է այստեղ։
Աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1101918.html
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակն է հիմնարար գիտելիքներ տալ այն մեծահասակներին, որոնք ցանկանում են գրագետ օգտվել համակարգչից և համացանցից։
Դասընթացում ներառված են հետևյալ թեմաները՝
- Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ և գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի և թղթապանակների հետ),
- Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
- Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից և Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
- Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր և այլն),
- WhatsApp և Viber հավելվածների օգտագործում (ինչ պես ուղարկել հաղորդագրություն և ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
- Մեդիագրագիտություն համացանցում, մասնավորապես՝ Facebook-ի անվտանգ և կիրթ օգտագործման կանոնները և շփման մշակույթը,
- Բազային Էլ. փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում և օգտագործման ձևերը)։