Ուսուցման ձևը ՝ առկա (ստացիոնար)
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Տնօրեն ՝ Ռիտտա Ռաֆաելի Գյուլամբարյան
1926 թվականին Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հրամանագրով ստեղծվեց Երևանի կոոպերատիվ տեխնիկումը, ներկայումս՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրը:
Քոլեջի կաբինետներն ու լաբորատորիաները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, դիդակտիկ նյութերով, տեխնիկական միջոցներով և մայրենի լեզվով մասնագիտական գրականությամբ:
Քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու քոլեջում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման գծով բարձր կուրսերում՝ Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները՝
- Իրավագիտություն
- Հաշվապահական հաշվառում
- Բանկային գործ
- Կառավարում /Մենեջմենթ/
- Շուկայաբանություն /Մարքեթինգ/
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում /Ծրագրավորում/