Ուսուցման ձևը ՝ առկա (ստացիոնար)
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Տնօրեն ՝ Կամո Ռուբենի Համբարձումյան
Երևանի հ.4 արհեստագործական պետական ուսումնարանի շենքը շահագործման է հանձնվել 1972թ.ին :
Կրթությունը իրականացվում է 3 տարի ուսուցմամբ՝ հիմնական /ընդհանուր/ ընդունելության հիմքով: Սովորողները ստանում են հանրակրթական և մասնագիտական կրթություն: Արտադրական ուսուցումը իրականացվում է թե՛ ուսումնարանի ներսում, թե՛ ուսումնարանից դուրս՝ համապատասխան վայրերում:Սովորողներից շատերը իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ հետագայում ունենալով գերազանց աշխատանքային կենսագրություն:
Կրթօջախը ունի ուսումնաարտադրական արհեստանոցեր, որտեղ սովորողները տեսականորեն ստացած գիտելիքները կիրառում են գործնականում:
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները՝
- Խոհարարական գործ
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
- Էլեկտրական սարքերի, մեքենաների և ապարատների փորձակում
- Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
- Վարսավիր․ արվեստ և զարդային դիմահարդարություն
- Հրուշակեղենի տեխնոլոգիա
- Ոսկերչություն
- Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա