Ուսուցման ձևը ՝ առկա (ստացիոնար)
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Տնօրեն ՝ Լուսինե Արծրունու Բարսեղյան
‹‹Երևանի զարդարվեստի պետական արհեստագործական ուսումնարան›› ՊՈԱԿ-ում (նախկին թիվ 10 արհեստագործական ուսումնարան) ուսուցանվում են ազգային արվեստներ և արհեստներ. փայտի գեղարվեստական փորագրություն, մետաղի գեղարվեստական փորագրություն, մանրանկարչություն, գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն, ոսկերչություն, ասեղնագործություն-գոբելենագործություն, ինչպես նաև վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում:
Ուսուցանվում են հետևյալ մասնագիտությունները՝
- Ոսկերչություն
- Գորգագործություն և ժանյակագործություն
- Գեղանկարչություն և քանդակագործություն
- Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն
- Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում
- Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում
- Բրուտագործություն
Ուսումնարանի գործունեության հիմնական նպատակն է հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագետների պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը: