Ուսուցման ձևը ՝ առկա (ստացիոնար)
Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Տնօրեն ՝ Վաղինակ Գալուստյան
Հիմնադրվել է 1971թ․ որպես թիվ 10 գիշերոթիկ սպորտ-դպրոց, 1989թ․-ին վերակազմավորվել է Օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանի, իսկ 2005-ին՝ Օլիմպիական հերթափոխի հանրապետական քոլեջի։
Քոլեջը հիմնական ընդհանուր, միջնակարգ / լրիվ/ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության ծրագրեր իրականցնող և միաժամանակ հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Քոլեջն ունի մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզադահլիճներ, ուսումնական և հանրակացարանային մասնաշենքեր, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և վարչատնտեսական այլ կառույցներ:
Քոլեջում դասավանդվում են հետևյալ մարզաձևերը․
- - Հունա-հռոմեական ըմբշամարտ
- - Ազատ ըմբշամարտ
- - Բռնցքամարտ
- - Ձյուդո
- - Ծանրամարտ
- - Ֆուտբոլ
- - Աթլետիկա
- - Ակրոբատիկա
- - Հեծանվային սպորտ
- - Սպորտային և գեղարվեստական մարմնմարզություն
- - Սեղանի թենիս