Հայաստանի քոլեջները, ուսումնարանները եւ վարժարանները. 2022-2023թթ. Այս ամենամյա տեղեկատուն հանրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի շարք պետական եւ ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), ինչպես նաեւ հանրակրթական հաստատություններ (դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ):
Առավել մանրամասնությամբ են տրված հետեւյալ տեղեկությունները.
- միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022թ. ընդունելության Կարգը,
- միջին մասնագիտական կրթության վճարովի եւ անվճար ուսուցման 2022թ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների (հայտ),
- միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների բուհերում ուսուցումը շարունակելու կարգը ՄՄՈՒՀ-ներում
- դիմորդների արտոնությունները,
- հաստատության հիմնադրման տարեթիվը,
- հիմնադիրների անունները (անվանումները), հաստատության հասցեն, հեռախոսները,
- տնօրենի անունը, ազգանունը, հաստատությունում ուսուցման ձեւերը,
- շրջանավարտների ընդհանուր թիվը,
- ուսման վարձի չափերը, վարձի զեղչերն ու արտոնությունները,
- գործող մասնագիտությունները,
- ուսման տեւողությունը,
- ընդունելության քննությունները:
Հաստատությունների մեծ մասի վերաբերյալ տեղեկատուն պարունակում է նաեւ լրացուցիչ տեղեկություններ: