Մեր մասին
«Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը ժամանակակից միջազգային կրթական տեխնոլոգիաների համադրմամբ և միջազգային ազդեցիկ գործընկերների հետ համատեղ գործող պետության մասնակցությամբ կրթական հաստատություն է:

Հիմնադրվել է 2006թ.,
Հիմնադիր` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիա (ԵՏԱ)
Տնօրենը` Սիմոն Հակոբյան
Ուսուցման ձևը` առկա (ստացիոնար)
Քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ


Եվրոպական քոլեջն իրականացնում է.
  • հայկական և եվրոպական ծրագրերի զուգակցում միջազգային չափանիշներին համապատասխան,
  • նորագույն կրթական տեխնոլոգիաների ներդրում,
  • տեխնիկական լավագույն բազայի առկայություն,
  • նորարարական մոտեցումներ, արդի կառավարչական հմտություններ

Մասնագիտություններ եւ ուսման տեւողությունը (9 / 12 ամյա հիմքով) ՝

  • Մենեջմենթ /Կառավարում/ (3 / 2 տարի)
  • Դիզայն (4 / 3 տարի)
  • Ծրագրավորում (4 / 3 տարի)
  • Հաշվապահություն և էկոնոմիկա (3 / 2 տարի)
  • Տուրիզմ (4 / 3 տարի)
  • Համակարգչային ցանցեր (4 / 3 տարի)
  • Լեզվաբանություն և HR (4 / 0 տարի)
  • Ապահովագրական գործ (3 / 2 տարի)
  • Մարքեթինգ (3 / 2 տարի)
Ուսման վարձավճարը 1-ին կուրսում 600.000 դրամ է,
հաջորդող կուրսերում՝ 700.000 ՀՀ դրամ, ավարտական կուրսում՝ 850.000 դրամ:
Լավագույն առաջադիմությամբ ուսանողների համար քոլեջում գործում է ԶԵՂՉԱՅԻՆ ՃԿՈՒՆ ՀԱՄԱԿԱՐԳ։


Ավարտական կուրսերում ուսանողները, մասնակցելով եվրոպական գործընկերոջ կողմից անցկացվող մասնագիտական դասընթացներին, ստանում են մեկամյա դասընթացը հավաստող ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ:



Ընդունելությունը քոլեջում իրականացվում է համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված կարգով և ժամկետներում:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
  • Կրթության մասին փաստաթուղթ /ատեստատ/,
  • Երկու լուսանկար / 3 x 4 չափի/
  • Անձը հաստատող փաստաթուղթ և սոցքարտ
  • Զորակոչային տարիքի դիմորդները ներկայացնում են նաև կցագրման վկայական:

© 2024 Arax Publishing House. All rights reserved
arax@eduacation.am