Հիմնադրվել է 1989 թ., արտոնագիր N 003 21.08.2001 Հավատարմագրվել է 02.08.2001 թ., պետական հավատարմագիր N 003
Հիմնադիր՝ Ֆրունզե Արմենակի Խառատյան, պրոֆեսոր
Ռեկտոր ' Ֆրունզե Արմենակի Խառատյան, պրոֆեսոր
Ուսուցման ձևը՝ առկա (ցերեկային)՝ քառամյա, հեռակա՝ հնգամյա
Շրջանավարտներին տրվում է հավատարմագրված բուհի պետական դիպլոմ
Կրթական բազա՝ 10-ամյա, միջնակարգ մասնագիտական, բարձրագույն Վարձի զեղչեր և արտոնություններ են սահմանված երկկողմանի ծնողազուրկ, ազատամարտիկների և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: Արտոնություններից օգտվում են նաև ուսման առաջավոր, համալսարանի հասարակական աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցող ուսանողները:
Հայաստանի Հանրապետությունում գործող ոչ պետական բուհերից հնագույնը "Գալիք" համալսարանն է: Այն հիմնադրվել է 1989 թվականին "Կոոպերատիվի մասին" օրենքի հիման վրա:
Ուսանողների արտադրական և նախադիպլոմային պրակտիկան կազմակերպվում է ՀՀ դատարաններում, փաստաբանական գրասենյակներում, բանկային և ֆինանսական կազմակերպություններում, միջազգային մի շարք կազմակերպություններում, զանգվածային լրատվամիջոցների խմբագրություններում, հեռուստաընկերություններում, դպրոցներում, ուսումնական կենտրոններում։