Կազմավորվել է 1996թ. ՎՊճ3Հ գիտական խորհրդի որոշմամբ` ՎՊՀ Կապանի
ուսումնախորհրդատվական կետի հիմքի վրա:

Տնօրեն`
Արթուր Գուրգենի Կոստանդյան, տ.գ.թ., դոցենտ

Մասնաճյուղում դասավանդում են. 2 գիտ. դոկտոր, 2 պրոֆեսոր, 11 գիտ. թեկնածու, 10 դոցենտ
Ուսանողների ընդհանուր թիվը. 390 (2021թ. ապրիլ)
Ուսուցման ձեւը. առկա, հեռակա
Բուհի շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:
Բուհում գործում է ուսանողական խորհուրդ:

Բակալավրատ
Ուսման տեւողությունը՝ 4 տարի է առկա ուսուցման համար, իսկ հեռակայինը` 5 տարի:: Շրջանավարտները
ստանում են բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմ եւ ճարտարագիտության բակալավրի
որակավորման աստիճան՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:
Հաշվի առնելով տարածաշրջանի բնակչության սոցիալական պայմանները` ուսման վճարը ցածր է՝
համեմատած ՀՊՃՀ Երեւանյան կրթահամալիրի ն այլ բուհերի հետ: Մասնաճյուղի վճարովի ուսուցման
համակարգում սովորող ուսանողների համար նախատեսված է ուսման վարձերի զեղչերի լայն համակարգ, որը
հաշվի է առնում ինչպես ուսանողների առաջադիմությունը, այնպես էլ սոցիալական վիճակը: Վճարովի
ուսուցման համակարգ ընդունված բուհի աշխատակիցների զավակների համար նախատեսվում է 8092 զեղչ:

Մասնաճյուղում գործում են երկու դեպարտամենտներ.
1. Ընդհանուր եւ հիմնարար պատրաստականության,
2. Մասնագիտական պատրաստականության:
Բուհը պատրաստում է մասնագետներ 6 մասնագիտությունների գծով: Տարածաշրջանի ինժեներական
կադրերի մոտ 4046-ը այս կրթօջախի շրջանավարտներն են, որոնք աշխատում են մարզի լեռնահանքային
ոլորտի ձեռնարկություններում եւ տնտեսության այլ ոլորտներում:
Բուհն ունի գրադարան, լաբորատորիաներ, ժամանակակից քոմփյութերային տեխնիկայով հագեցած
տեխնոլոգիական կարողություններով լսարաններ, հեռահար ուսուցման կենտրոն:
Մասնաճյուղի լեռնամետալուրգիական մասնագիտության ուսանողները բարձր արդյունավետությամբ
արտադրական եւ նախաավարտական պրակտիկաներ են անցկացնում Զանգեզուրի եւ Ագարակի
պղնձամոլիբդենային կոմբինատներում ու Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատում («Դինո Գոլդ մայնինգ
Քամփնի» ՓԲԸ):

Ծանոթություններ
Պետական բուհերի այն մասնագիտությունների գծով, որոնց քննությունների անվանացանկում առարկաները
նշված են մեկ (նաեւ անվճար ուսուցման մրցույթին մասնակցելու համար) եւ երկու աստղանիշով, վճարովի
ուսուցման թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար.

ա) 1999-2000 եւ հետագա ուսումնական տարիների շրջանավարտ-դիմորդների համար մրցութային եւ ոչ
մրցութային քննությունների գնահատականներ են համարվում միջնակարգ կրթության ատեստատում
պետական ավարտական քննական գնահատականները:

բ) 1998-1999 ուս. տարվա շրջանավարտների համար` միջնակարգ կրթության ատեստատում ավարտական
պետական քննական գնահատականները, իսկ քիմիայից եւ կենսաբանությունից` տարեկան
գնահատականները (նաեւ նախորդ տարիների շրջանավարտների համար),

գ) հայոց լեզվից եւ մաթեմատիկայից` 1996 թվականին եւ դրանից հետո հանձնված քննությունների
գնահատականները,

դ) մինչեւ 1997-1998 (ներառյալ) ուսումնական տարվա շրջանավարտ-դիմորդների միջնակարգ կրթության
ատեստատի քիմիայի, կենսաբանության եւ ֆիզիկայի (20 միավորային համակարգով չգնահատված)
տարեկան գնահատականները համապատասխանաբար հավասարեցվում են հետեւյալ միավորներին` «3»-ը
համարժեք է 13 միավորի, «4»-ը համարժեք է 17 միավորի, «5»-ը համարժեք է 20 միավորի,

ե) 1999-2000 եւ հետագա ուստարիների այն շրջանավարտները, ովքեր դպրոցում բնագիտական
առարկաներից չեն ընտրել հայտագրած մասնագիտությանը համապատասխանող առարկան (ֆիզիկա,
կենսաբանություն եւ քիմիա) այն հանձնում են կենտրոնացված կարգով,
-1998-1999 ուստարվա այն շրջանավարտները, որոնք դպրոցում չեն ընտրել ֆիզիկայի ավարտական
քննությունը, համապատասխան մասնագիտությունների գծով այն հանձնում են կենտրոնացված կարգով:

© 2024 Arax Publishing House. All rights reserved
arax@eduacation.am