Մեր մասին
1926 թվականին Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հրամանագրով ստեղծվեց Երևանի կոոպերատիվ տեխնիկումը, ներկայումս՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրը:
Քոլեջի կաբինետներն ու լաբորատորիաները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, դիդակտիկ նյութերով, տեխնիկական միջոցներով և մայրենի լեզվով մասնագիտական գրականությամբ:
Քոլեջի շրջանավարտները հնարավորություն ունեն քոլեջում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման գծով ուսումը շարունակելու Հայաստանում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձր կուրսերում։