Հիմնադրվել է 1993թ. որպես Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանի բազային բժշկական քոլեջ, իսկ 2006թ.-ից' «Գրիգորիս» բժշկահումանիտար քոլեջ: ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզիա N Կ - XX - 000037 2006թ.
Տնօրեն' Իրինա Մկրտիչի Վարդանյան Ուսուցման ձեւը' առկա (ստացիոնար)
Քոլեջում գործում են ուս. խորհուրդ, առարկայական խմբակներ, սպորտի եւ երգի-պարի ակումբներ
Քոլեջը. բոլոր մասնագիտությունների գծով պատրաստում է որակյալ մասնագետներ, որոնք հետագայում կարող են աշխատել իրենց նախընտրած բնագավառում: Քոլեջում մեծ ուշադրություն է դարձվում սովորողների մտավոր եւ հոգեւոր զարգացման վրա: Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան անց են կացնում հանրապետության տարբեր բուժհիմնարկներում: Քոլեջը սերտ համագործակցում է Ֆրանսիայի, Լիտվայի, էստոնիայի, Վրաստանի, Լատվիայի համանուն ուսումնական հաստատությունների հետ:
Քոլեջում կազմակերպվում են նաեւ կարճաժամկետ դասընթացներ հետեւյալ մասնագիտություններով (15-45 օր).
1. Կրտսեր բուժքույր 2. Մերսող
Բոլոր մասնագիտություններով քոլեջի ուսանողները ուսումնասիրում են հետեւյալ ծրագրերը' MS Windows, MS Word, MS Excel, Photoshop, CorelDraw, Internet.
Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա. կաբինետ-լաբորատորիաներ, գրադարան' իր ընթերցասրահով, մարզադահլիճ, բուժկետ, հավաքների դահլիճ, համա- կարգչային լսարաններ, հիվանդի խնամքի նախակլինիկական կաբինետ, ատամնատեխ- նիկական լաբորատորիա, ստոմատոլոգիական կաբինետ: